Արտաքին 4 տարի առաջ - 13:35 03-11-2021

Կինը, որը սիրեկանի մասնատված մարմինը թաքցրել էր սառնարանում, դատապարտվել է 12 տարվա ազատազրկման.

Կրասնոյարսկում դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել կնոջը, որը սպանել ու անդամահատել էր իր սիրեկանին։ Այս մասին հաղորդել են ՌԴ ՔԿ տարածաշրջանի քննչական վարչությունից։

«Հաշվի առնելով նախորդ դատավճռով չկրած պատժաչափը՝ մեղավորը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում»,- ասված է հաղորդագրությունում։

Բացի այդ, Կրասնոյարսկի բնակչուհուն պարտավորեցրել են տուժող կողմին վճարել 700 հազար ռուբլի՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։

Ողբերգությունը տեղի է ունեցել 2021թ.-ի մարտի 8-ի գիշերը։ Ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց հետո դատապարտյալը սպանել և անդամահատել է իր սիրեկանին: Նա որոշել է ազատվել դիակից՝ մասնատելով և թաքցնելով այն սառնարանում։ Դրանից հետո նա բեռնատար տաքսի է կանչել և խնդրել սառնարանը տեղափոխել քաղաքի մեկ այլ վայր։ Կինը մտադրվել էր այն թաքցնել վարձակալած ավտոտնակում։

Սառնարանը տեղափոխելիս բեռնակիրները նկատել են, որ դրանից արյուն է ծորում։ Ավելի ուշ նրանք հայտնաբերել են մարդկային մնացորդները, կինն ամեն ինչ խոստովանել է։

Կրասնոյարսկի բնակչուհին նախկինում դատվածություն է ունեցել թմրանյութերի վաճառքի համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը