Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 10:26 01-11-2021

Կինը «Բենջամին Բաթոնի համախտանիշով» երեխա է լույս աշխարհ բերել

Հարավային Աֆրիկայում 20-ամյա աղջիկը «Բենջամին Բաթոնի համախտանիշով» (պրոգերիա) դուստր է ունեցել, որը հազվագյուտ գենետիկ խանգարում է: Այս հիվանդության հետևանքով օրգանիզմը ծերանում է կյանքի առաջին տարիներին, գրում է The Sun-ը։

Աղջիկը ծնվել է դեֆորմացված ձեռքերով և կնճռոտ մաշկով։ Համացանցում նորածնի մասին հրապարակումներից հետո որոշ օգտատերեր նրան «պառավ» են անվանել և նրա արտաքինի վերաբերյալ տհաճ մեկնաբանություններ արել։

Հաղորդվում է, որ աղջկան հիվանդանոց են տեղափոխել միայն ծննդաբերությունից հետո, որը տեղի է ունեցել տանը։ Նորածնի տատիկը նկատել է, որ աղջիկը «չի լացել և շնչել է կողերով»։

«Շատ ցավալի է, երբ նրա մասին վատ արձագանքներ եմ լսում: Եթե ​​հնարավորություն ունենայի, բոլորին բանտ կնստեցնեի»,- ասել է կինը։

Մանկական պրոգերիան (Հաթչինսոն-Գիլդֆորդի համախտանիշ) ամենահազվագյուտ գենետիկ արատներից է։ Այս հիվանդության դեպքում մաշկի և ներքին օրգանների փոփոխություններ են տեղի ունենում, որոնք պայմանավորված են օրգանիզմի վաղաժամ ծերացմամբ: Երեխան նորմալ զարգանում է մի քանի ամիս, բայց հետո ծերացումը մի քանի անգամ արագանում է: Դեռահասության սկզբում հիվանդի օրգանիզմում փոփոխությունները համարժեք են 90 տարեկանին։ Այսօր աշխարհում այս ախտորոշմամբ 132 երեխա կա։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ