Արտաքին 4 տարի առաջ - 22:12 31-10-2021

ՆԱՏՕ-ն չի ցանկանում երկխոսել Ռուսաստանի հետ․ Լավրով

ՆԱՏՕ-ն շահագրգռված չէ Ռուսաստանի հետ համագործակցությամբ և երկկողմ հարաբերությունների զարգացմամբ, հոկտեմբերի 31-ին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք դաշինքից ազդանշաններ կան, որոնք վկայում են երկխոսությունը վերականգնելու պատրաստակամության մասին։

«Մենք տեղեկություններ չունենք, թե ինչ է ՆԱՏՕ-ն պատրաստվում անել: Մենք հենվում ենք փաստերի վրա, իսկ փաստն այն է, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում մեզ հետ փոխգործակցել»,-ասել է նախարարը:

Լավրովը պատմել է, որ «երբ գործում էր Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը, դաշինքի ներկայացուցները մեզ միայն ցանկանում էին «կյանք սովորեցնել»՝ ամեն անգամ Խորհրդի նիստում առաջարկելով քննարկել Ուկրաինայում իրավիճակը։ Ահա նրանց ողջ շահը՝ ՌԴ-ի վրա ճնշում գործադրելը: Վերջ, հարցը փակված է»,-հայտարարել է Լավրովը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում