Ներքին
10 րոպե առաջ
Ներքին
19 րոպե առաջ
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության իշխանությունների ներկայացուցիչները Լոպանի գյուղի մոտ ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու։
«Պետական անվտանգության ծառայությունը ակտիվացրել է «թեժ գիծը»։ Ռուսական օկուպացիոն ուժերի հերթական անօրինական գործողության մասին տեղեկատվությունը անմիջապես կփոխանցվի ԵՄ դիտորդական առաքելությանը և միջազգային գործընկերներին։
Վրաստանի կենտրոնական իշխանությունն օգտագործում է բոլոր միջոցները ապօրինի ձերբակալված անձանց շուտափույթ ազատ արձակելու համար»,- ասված է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է «Նեթգազեթին»։