Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 17:09 28-10-2021

Միտումնավոր խոչընդոտում են կորոնավիրուսի դեմ հայկական պրեպարատի տարածումը

«Համավարակի ճգնաժամը ամենակարեւոր խնդիրներից մեկն է,որ առնչվում է անխտիր բոլորիս: Մեր ընկերությունը համախմբելով առողջապահության եւ սննդարդյունաբերության ոլորտների լավագույն մասնագետներին, ներդնելով ֆինանսական մեծ ռեսուրսներ՝ ավելի քան 2 տարիների ընթացքում հաջողել է մշակել բուսական հիմքով կենսահավելում, ինչը իմունիտետի հզոր խթանիչ է: Այն բարձրացնում է դիմադրողականությունը,նպաստում սուր եւ քրոնիկ հիվանդությունների հաղթահարմանը»,- ասուլիսում ասաց Արսսի Ալյանս ընկերության փոխտնօրեն Արթուր Սարգսյանը ներկայացնելով՝ իրենց «Արամաքս Վիկտորի» պրեպարատը: Նրա հավաստմամբ,փորձարկումները կատարվել են COVID 19-ի, Դելտա շտամի,գրիպի,սուր շնչառական հիվանդությունների դեմ եւ հրաշալի արդյունք են գրանցել: «Բառիս բուն իմաստով, օգտագործելիս 24 ժամվա ընթացքում վիրուսային ախտանիշների արտահայտումը կտրուկ նվազում է»,- ասում է Արթուր Սարգսյանը: Նա ընդգծում է,որ փորձարկումների մեծ մասն իրականացրել են ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտիում՝ վիրուսաբանության լաբարատորիային վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Զավեն Կարալյանի ղեկավարությամբ: Զավեն Կարալյանն ասաց,որ ուսումնասիրված նյութն ունի հակավիրուսային ազդեցություն կորոնավիրուսի դեմ եւ դելտա շտամի հանդեպ, շատ լավ թերապեւտիկ ազդեցություն, նաեւ ընդհանուր նվազեցնում է ախտածին ազդեցությունը թոքերի վրա: Գիտնականը նշեց, որ պրեպարատը կարող է լինել որպես կանխարգելիչ միջոց՝ կորոնավիրուսային վարակի ժամանակ. «Իմունային բջիջների պոպուլյացիան պրեպարատը վերադարձնում է նորմալ մակարդակի 3-6 օրվա ընթացքում»: Արթուր Սարգսյանն աննախադեպ է համարում իրենց հայտնագործությունը,ասում է՝ այն գրանցված է արդեն ԵԱՏՄ երկրներում որպես բիոակտիվ հավելում,որ բացարձակ անվնաս է կիրառման համար, արդեն հաջողությամբ օգտագործվում է Ղազախստանում: Հավելեց,որ ընկերությունը պատրաստ է լայնածավալ արտադրության, վարում են բանակցություններ ԱՄՆ, ՌԴ եւ եվրոպական երկների հետ՝ արտահանման հետ կապված, սակայն ՀՀ պատկան մարմինները ձգձգում են պրեմարատի ազատ շրջանառությունը Հայաստանի տարածքում: «Մինչդեռ մեզ համար սկզբունքային է,որ այս պրեպարատը լինի նաեւ Հայաստանում,որտեղ օրական մեծ թվով մահեր են գրանցվում»,-շեշտեց նա: Ընկերության փաստաբան Գեորգի Մելիքյանը եւս փաստեց,որ որոշ գերատեսչություններ ու պաշտոնյաներ միտումնավոր խնդիրներ են առաջացնում պրեպարատի՝ Հայաստանում շրջանառության հետ կապված.«Բառախաղեր են անում, կառչում բառիմաստներից…Ասում են՝ փաթեթի վրա նշված բառերը դեղաբանական ազդեցության նշումներ ունեն: Մենք բերել ենք մեր փաստարկները,որ նման բան չկա»:
Արեգ Արեւյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի