87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Արտաքին 5 տարի առաջ - 12:15 28-10-2021

Ֆրանսիայում հակահետախուզության կողմից հեղաշրջման փորձ է կանխվել

Le Parisien պարբերականը հաղորդել է, որ Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչությունը կանխել է երկրում պետական ​​հեղաշրջման փորձը։ Խռովությունը ծրագրել էր «Ժողովրդավարական շարժում» կուսակցության նախկին պատգամավոր Ռեմի Դայեն։

Իրավապահները պարզաբանել են, որ նա «ահաբեկչական համայնք» է ստեղծել՝ ամբողջ Ֆրանսիայում ճյուղավորված ցանցով, որում ընդգրկվել են ոստիկանության նախկին և ներկա աշխատակիցներ, զինվորականներ և ժանդարմներ։

Այժմ մեղադրանք է առաջադրվել 12 դավադիրի։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Դայեն կարող է կապված լինել այլ ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ նեոնացիստների հետ, որոնք ցանկանում էին Էլզասում հարձակվել մասոնական օթյակի վրա։