Ներքին 4 տարի առաջ - 13:36 27-10-2021

ՀՀ–ն գնահատում է Վատիկանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության և հայ գերիների հարցում․ ԱԳՆ

Հայաստանը գնահատում է Վատիկանի հետևողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման և տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության պահպանման հարցում։ Այսօր այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ամփոփելով Սուրբ աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառայի հետ ունեցած բանակցությունների արդյունքները։

Նրա խոսքով ՝ Սուրբ աթոռը մշտապես Հայաստանի կողքին է եղել դժվարին ժամանակներում, և այս առումով նախորդ տարին ևս բացառություն չէր։

«Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի օրերին և դրան հաջորդած ժամանակաշրջանում սրբազան քահանայապետի հղած ուղերձները, ինչպես նաև ռազմագերիների անհապաղ ազատ արձակման ուղղված կոչերը մեծ նշանակություն են ունեցել»,-ասաց Միրզոյանը։

Նա կրկին շեշտեց, որ այժմ էլ Ադրբեջանը խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները` շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։

«Մենք խնդրում ենք, որ Հռոմի սուրբ քահանայապետն իր աղոթքներում և հրապարակային ուղերձներում մշտապես շարունակի հիշել հայ ռազմագերիներին և շեշտադրի նրանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը»,-ասաց Միրզոյանը։

ԱԳՆ ղեկավարը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ է հայտնվել հայկական պատմամշակութային ժառանգությունը, որն այժմ ոչնչացման վտանգի տակ է:

Այս առումով նա կարևորեց խնդրի նկատմամբ ինչպես ՅՈւՆԵՍԿՕ-ի, այնպես էլ Սուրբ աթոռի հետաքրքրությունը։

Բացի այդ, Երևանը շնորհակալ է Վատիկանին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում սկզբունքային դիրքորոշման համար։ Միրզոյանն ընդգծեց, որ մարդկության դեմ այս հանցագործության դատապարտումը կարևոր է ապագայում նման երևույթները կանխելու համար։

Հոկտեմբերի 27-28–ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սուրբ աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան: Նա մասնակցելու է Հայաստանում Սուրբ աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությանը:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
21:45 Սաղ տունը ջրի մեջ կորել էր, երեխեքը գետինն են քնել. գյումրեցի
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
21:01 Հայաստանի նախագահին դրոշ չեն ծախում
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ