Ներքին 3 տարի առաջ - 21:35 20-10-2022

Բարձր ենք գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ. Միրզոյան

Հայաստանը և Իրանը համակարծիք են, որ տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների և կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառելով ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը։ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԳՆ-ում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսում:

«Մեր երկրների մայրաքաղաքներում հանդիպումներն առավել մեծ նշանակություն ունեն: Այսօր գոհունակությամբ արձանագրել ենք, որ երկու երկերի միջև հարաբերությունները, որոնք հիմնված են ոչ միայն մեր ժողովուրդների հազարամյա եղբայրության և բարեկամության, այլ նաև մեր ընդհանուր պետական շահերի խորը ըմբռնման վրա, հետևողականորեն խորանում են տարբեր ոլորտներում»,-ասաց Միրզոյանը:

Նախարարների քննարկման առանցքային թեման եղել է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող իրավիճակը: Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշական աշխատանքների հետ կապված մանրամասները:

Նախարարն անդրադարձել է նաև սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կոմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մանրամասներին և հետևանքներին:

«Վերահաստատել ենք ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման և հայրենադարձման, բռնի անհետացումների զոհերի ճակատագրերի պարզաբանման և հրադադարի ռեժիմի պահպանման հրամակայանը: Մենք համակարծիք ենք, որ տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների և կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառելով ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը: Մենք բարձր ենք գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ, ինչպես նաև տարածաշրջանում կայունության, խաղաղության հաստատմանն ուղղված իրանական կողմի ջանքերը»,-ասաց Միրզոյանը:

Երկու երկրների ԱԳ նախարարները հանդիպմանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր և պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով հարստացնել հայ-իրանական օրակարգը: ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, բարձր տեխնոոգիաների բնագավառներում առկա համագործակցությանը նոր լիցք հաղորդելու հեռանկարների վերաբերյալ, անդրադարձել համատեղ տնտեսական մեծ ծրագրերը շարունակելու և ավարտին հասցնելու թեմային:

«Հատուկ նշանակություն ենք տալիս ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում Իրանի հետ կապերի ամրապնդմանը: Եվ այս առումով իհարկե պետք է ընդգծել Պարսից ծոց - Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրի իրագործման կարևորությունը, որը կարող է ընդգրկել նաև այլ շահառու և հետաքրքրված կողմեր, երկրներ»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Իրանի ԱԳ նախարարի այցը կնշանավորվի նաև կարևոր իրադարձությամբ՝ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության հանդիսավոր բացման արարողությամբ: Միրզոյանը սա նշանակալի և խորհրդանշական քայլ համարեց, որը վկայում է երկու երկրների և բարեկամ ժողովուրդների միջև համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու պատրաստակամության մասին:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ