Ավելին 4 տարի առաջ - 23:37 25-10-2021

Ալեք Բոլդուինի մասնակցությամբ միջադեպի հետ կապված նոր մանրամասներ են հայտնի դարձել

Լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, որ Բոլդուինի ատրճանակի մեջ դատարկ փամփուշտների փոխարեն մարտական փամփուշտներ կարող էին հայտնվել այն բանից հետո, երբ նկարահանումների ընդմիջումների ժամանակ դրանք օգտագործել է նկարահանող խումբը: Ենթադրվում է նաև, որ դեպքից մի քանի օր առաջ տեղում առնվազն երկու պատահական կրակոց է հնչել, սակայն զոհեր և վիրավորներ չեն եղել:

Ֆիլմի հրացանագործ Հաննա Գուտիերես-Ռիդը բազմաթիվ բողոքների տեղիք է տվել։ Մասնավորապես, նա մի օր առանց պատշաճ զննության ատրճանակ էր հանձնել 11-ամյա դերասանուհուն։

Հիշեցնենք, որ հոլիվուդյան հանրահայտ դերասան Ալեք Բոլդուինը նկարահանման հրապարակում պատահմամբ կրակել է իրական փամփուշտներով: Զոհվել է նկարահանող խմբի անդամ օպերատոր Գալինա Հաթչինսը, ծանր վիրավորում է ստացել ֆիլմի ռեժիսորը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում