Արտաքին 4 տարի առաջ - 11:25 25-10-2021

Սուդանում նախարարներ  են ձերբակալվել. զինվորականներն արգելափակել են մայրաքաղաքի մուտքերը

Սուդանում ձերբակալվել են Խարթում նահանգի չորս նախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ Al-Hadas հեռուստաալիքին հղումով:

Հաղորդվում է, որ բանակն արգելափակել է մայրաքաղաք Խարթումի բոլոր մուտքերը և կամուրջները:

Բերման են ենթարկվել կապի, տեղեկատվության, ֆինանսների, արդյունաբերության նախարարները, քաղաքի նահանգապետը և երկրում իշխող Ինքնիշխան խորհրդի ներկայացուցիչներից մեկը։

Հեռուստաալիքի տվյալներով, ձերբակալությունները շարունակվում են։

Առաջիկայում երկրի Ինքնիշխան խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ Բուրհանը պետք է հանդես գա հայտարարությամբ։ Մինչ ձերբակալությունների մեկնարկը նա հանդիպել է կառավարության ղեկավար Աբդուլլահ Համդուկի հետ։

Կիրակի օրը հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց և փորձել փակել մայրաքաղաքի Էն-Նիլի գլխավոր փողոցը։ Սուդանի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել. Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Խարթումում շարունակվում են բանակի կողմնակիցների բողոքի ակցիաները, նրանք նստացույց են անցկացնում զինվորականների կենտրոնական շտաբի դիմաց: Նրանց պահանջը կառավարության հրաժարականն է:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը