Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 10:14 24-10-2021

Բոլդուինը մասնակցել է կրակոցից սպանված Գալինա Հաթչինսի հոգեհանգստին

The New York Post-ը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնում է, որ դերասան Ալեք Բոլդուինը ներկա է եղել կինոօպերատոր Գալինա Հաթչինսի հոգեհանգստի փակ արարողությանը, որը մահացել է նկարահանումների ժամանակ՝ հրազենային վիրավորումից։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Բոլդուինը պատահաբար կրակել է Հաթչինսի վրա, կարծելով, որ ատրճանակը, որը վերցրել էր ռեկվիզիտներից, լիցքավորված է եղել դատարկ փասփուշտներով։

Պարբերականի տվյալներով՝ արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆե քաղաքում, որտեղ նկարահանվում էր ֆիլմը։

Հրաժեշտի բաց արարողությունը տեղի կունենա Սանտա Ֆեում, հոկտեմբերի 23-ին: