Արտաքին 4 տարի առաջ - 16:59 19-10-2021

Թուրքիայում բնակարան գնող օտարերկրացիներից առաջին տեղում իրանցիներն են

Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ այդ երկրում սեպտեմբերին վաճառված բնակարանների թիվը 7.6 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդ որում՝ Թուրքիայում ամենաշատ բնակարան գնող օտարերկրյա քաղաքացիներն իրանցիներն ու իրաքցիներն են, գրում է ermenihaber-ը։

Ըստ վիճակագրության՝ սեպտեմբերին Թուրքիայում վաճառվել է 147.148 բնակարան։ Ամենաշատը տներ գնվել են Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում։ Օտարերկրացիներին վաճառված տների թիվն աճել է 25.8 տոկոսով՝ հասնելով 6630-ի, ինչը կազմում է ընդհանուր վաճառված տների 4.5 տոկոսը։

Սպետեմբերին իրանցիները Թուրքիայի տարբեր նահանգներում գնել են 1323 տուն։ Իրանցիներից հետո 2-րդ տեղում են իրաքցիները, իսկ 3-րդում՝ ռուսները։ Ընդ որում՝ շատերը ստանում են նաև Թուրքիայի քաղաքացիություն, քանի որ այդ երկրում քաղաքացիություն կարող են ստանալ, երբ 250.000 դոլար արժողությամբ գույք են ձեռք բերում:

Մասնագետները նշում են, որ բնակարաններ գնող օտարերկացիների թվի աճը պայմանավորված է նաև լիրա-դոլար փոխարժեքով, քանի որ լիրայի արժեզրկումը նպաստում է այդ գործընթացին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում