Ավելին 5 տարի առաջ - 12:43 17-10-2021

Ավստրալացի գիտնականներին հաջողվել է քաղցկեղ հայտնաբերել մարդու թքի մեջ

Քվինսլենդի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները վաղ փուլում կարողացել են քաղցկեղը հայտնաբերել մարդու թքի մեջ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Շատ դժվար է հայտնաբերել քաղցկեղը վաղ փուլում՝ նախքան չարորակ ուռուցքների ձևավորումը, ուստի ավստրալացի գիտնականները որոշել են պարզել քաղցկեղի հայտնաբերման պարզ և արագ մեթոդ: Նրանց խոսքով՝ մարդու թուքը պարունակում է բազմաթիվ բջիջներ եւ դրանց բեկորները, որոնք հեշտությամբ կարելի է հայտնաբերել:

Փորձագետներն ուսումնասիրել են մարդու պապիլոմավիրուսի (HPV) հետևանքով առաջացած քաղցկեղը: Այս վիրուսը մարդու մարմնում կարող է առաջացնել կոկորդի, սեռական օրգանների, գլխի և պարանոցի քաղցկեղի զարգացում: Այնուամենայնիվ, այն թքի մեջ թողնում է ԴՆԹ, որը կարող է օգտագործվել հիվանդությունների հայտնաբերման համար:

Գիտնականները փորձ են կատարել, որին մասնակցել է 523 կամավոր, որոնցից 501-ն արդեն բուժվում էին քաղցկեղից: Կամավորներից վերցվել են թքի նմուշներ և ԴՆԹ-ի համար PCR անալիզ: Մասնակիցների 43,2 տոկոսի թեստը դրական է եղել, իսկ գլխի և պարանոցի քաղցկեղով հիվանդների շրջանում թեստը ցույց է տվել դեպքերի գրեթե 90 տոկոսի դեպքում քաղցկեղի առկայությունը: Փորձագետները նշել են փորձի լավ արդյունքները, սակայն ավելի մեծ ճշգրտության համար անհրաժեշտ է շարունակել հետազոտությունը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը