Արտաքին 5 տարի առաջ - 22:24 16-10-2021

ԱՄՆ-ն կազատի աֆղանացի բանտարկյալին, որը գտնվում է Գուանտանամոյի բանտում․ The Khaama Press

Միացյալ Նահանգները պատրաստվում է ազատ արձակել Գուանտանամո բանտում մնացած միակ աֆղանացի բանտարկյալին՝ Ասադուլլահ Հարունգուլին, որն այնտեղ էր 2007 թվականից: Այդ մասին շաբաթ օրը հաղորդել է աֆղանական The Khaama Press գործակալությունը:

Նրա խոսքով՝ 40-ամյա Հարունգուլին ազատ արձակելու որոշումը բացատրվում է նրանով, որ նա չի ղեկավարել ծայրահեղական խմբավորումները, և բացի այդ, նա զղջում է նախկինում կատարվածի համար: Նա, որ հայտնի է նաեւ Հարուն Ալ-Աֆղանի անունով, ձերբակալվել էր 2007 թվականին՝ ծայրահեղական խմբավորումների հետ կապ ունենալու մեղադրանքով:

Նա անձամբ գրել է իր անմեղության 900 նամակ, բայց 2020-ին նրան մերժել են ազատ արձակել: Հաղորդվում է նաև, որ Հարունգուլան 2020-ին տառապել է ծանր դեպրեսիայով։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է