Արտաքին 5 տարի առաջ - 18:23 16-10-2021

Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Twitter-ի իր էջում գրել է, որ անհամբերությամբ է սպասում Հարավային Կովկաս՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան կատարելիք այցին իր նոր պաշտոնում: Հիմնական թեման կլինի Կովկասում ՆԱՏՕ-ի մասնակցության ընդլայնումը։

«Անհամբեր սպասում եմ հաջորդ շաբաթ իմ առաջին ուղեւորությանը դեպի Կովկաս։ Այցելելու ԵՄ Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան իմ նոր պաշտոնում՝ որպես Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ, որպեսզի որոշեմ Կովկասում ՆԱՏՕ-ի մասնակցության հետագա ընդլայնման ուղիները»,- գրել է Կոլոմինան։

Վերջինս այս տարվա սեպտեմբերին փոխարինելու եկավ Ջեյմս Ապատուրային, որը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր ավելի քան 10 տարի։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է