Ներքին
11 րոպե առաջ
Ներքին
Հարցում
Տեսանյութ
19 րոպե առաջ
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Մենուա Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:
Նա նշեց, որ հիմա աշխատում են գումարը հայթայթելու ուղղությամբ և դատարանի սահմանած գրավի չափը անմարդկային շատ համարեց։ «Հինգ անչափահաս երեխա ունեցողից 30 միլիոն դրամ գրավ են ուզում»,- ասաց նա;
Հիշեցնենք, որ Մենուա Հովսեփյանը օգոստոսի 18-ին դատարանի որոշմամբ կալանավորվել էր երկու ամսով։