Ներքին 4 տարի առաջ - 13:13 14-10-2021

Ալեն Սիմոնյանն ընդունել է «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է <<Ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդում>> (CEEPS) ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Դե Ուիթին, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոնին, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Նիքոլսին: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարեւորել է գործընկեր կազմակերպությունների՝ ժողովրդավարական գործընթացներին աջակցելուն ուղղված ջանքերը եւ Հայաստանի Ազգային ժողովի հետ համագործակցության ծրագրերի արդյունավետ իրականացումը: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է միջազգային գործընկերների հետ նպաստավոր ու շարունակական համագործակցության անհրաժեշտությունը:

Հիմնական քննարկումն ընթացել է 2018 թվականից իրականացվող CEEPS-ի շուրջ, ներկայացվել են ծրագրի նպատակներն ու առանձնահատկությունները: Այն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող եւ ընտրությունների ու քաղաքական գործընթացների հզորացման կոնսորցիումի կողմից իրականացվող յոթնամյա ծրագիր է: Կառավարության, խորհրդարանի, քաղաքական կուսակցությունների եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերի հետ համագործակցելով՝ ծրագիրն օգնում է խթանել ընտրությունների ամբողջականությունը: Անդրադարձ է եղել կոնկրետ խորհրդարանի հետ համագործակցության ձեւաչափին: Խորհրդարանի հետ համագործակցության նպատակն է աջակցել եւ զարգացնել ՀՀ ԱԺ կարողությունները՝ ամրապնդելու օրենսդիր մարմնի եւ պատգամավորների գործունեության արդյունավետությունը:

Զրուցակիցները կարեւորել են Ազգային ժողովի եւ Հայաստանում գործող միջազգային կառույցների արդյունավետ համագործակցությունը, փորձի փոխանակումը: Ալեն Սիմոնյանը փոխգործակցության կայացմանն ու զարգացմանն օժանդակելու պատրաստակամություն է հայտնել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը