Արտաքին 4 տարի առաջ - 11:51 14-10-2021

Միլոշ Զեմանը տառապում է ծանր հիվանդությամբ. Denik N

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը տառապում է լուրջ հիվանդությամբ՝ լյարդային էնցեֆալոպաթիայով, հաղորդում է Denik N պարբերականը՝ Չեխիայի նախագահի շրջապատին մոտ կանգնած աղբյուրներին հղումով:

«Զեմանը, ի թիվս այլ բաների, տառապում է լյարդային էնցեֆալոպաթիայով, որը լյարդի սուր կամ քրոնիկ անբավարարության հետևանքով առաջացած լուրջ բարդություն է: Սա արտահայտվում է հոգեբանական ու նյարդաբանական տարբեր ախտանիշներով և կարող է առաջանալ լյարդի ցիռոզի հետևանքով»,- գրում է նյութի հեղինակը:

Միլոշ Զեմանը կենտրոնական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել հոկտեմբերի 10-ին: Չեխիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իրժի Օվչաչեկի խոսքով, Զեմանի առողջությանը ոչինչ չի սպառնում:

Մինչ այս Չեխիայի սենատը սկսել էր վերակենդանացման բաժանմունքում գտնվող Միլոշ Զեմանի նախագահական լիազորությունների վերաբաշխման գործընթացը: Պրահայի ամրոցում պնդում են, որ Զեմանի առողջության մասին տեղեկատվությունը խիստ հազվադեպ է:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը