Ներքին 4 տարի առաջ - 08:12 14-10-2021

Հայաստանի որոշ մարզերում և Արցախում օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն`առաջիկա մի քանի օրերին տեղումներ չեն գրանցվի։

Այսօր և առաջիկա երկու օրերին Հայաստանում առանց տեղումների եղանակ է սպասվում, 17-18-ը առանձին շրջաններում անձրև կգա, որը կուղեկցվի ամպրոպով։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-6 աստիճանով։

Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +25-ից +27-ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +9-ից +11։