Արտաքին 4 տարի առաջ - 10:34 11-10-2021

Ռուսաստանում ընտրվել է ամենագեղեցիկ միգրանտուհին

Մոսկվայում անցկացվել է «Ռուսաստանի միգրանտների միսս ֆեդերացիա-2021» գեղեցկության մրցույթի եզրափակիչը, որի հաղթող է ճանաչվել Ուզբեկստանից 25 Ռուշանա Քարիմովան, հաղորդում է «Sputnik.Uzbekistan»-ը:

Աղջիկը ծնվել է արվեստասեր ընտանիքում, Ուրգենչ քաղաքում, որը գտնվում է Տաշքենդից 968 կմ դեպի արևմուտք: Երեք տարեկանից Քարիմովան զբաղվել է պարով, ներկայումս նա պրոֆեսիոնալ պարող է: Մրցույթին նա ներկայացել է ուզբեկական «լյազգի» պարով:

Բացի այդ, Քարիմովան զբաղվում է բիզնեսով: Ազատ ժամանակ զբաղվում է դիմահարդարմամբ և անգլերեն է սովորում:

Որպես մրցանակ Քարիմովան ստացել է Մոսկվայի ֆինանսաիրավաբանական համալսարանում սովորելու վկայագիր:

Մրցույթը կազմակերպել է Ռուսաստանում միգրանտների ֆեդերացիան: Միջոցառմանը մասնակցելու համար հայտ է ներկայացրել 50 աղջիկ՝ 13 երկրից: Եզրափակիչ են դուրս եկել միայն Ղղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի 10 ներկայացուցիչ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի