Արտաքին 5 տարի առաջ - 23:36 09-10-2021

Ֆրանսիայի նախկին վարչապետը հայտարարել է սեփական քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին

Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել է իր սեփական քաղաքական կուսակցության՝ «Հորիզոնների» ստեղծման մասին: Քաղաքական գործիչը, որ ներկայումս Լե Հավրի քաղաքապետն է, այս մասին հայտարարել է շաբաթ օրը՝ կուսակցության ծրագրի շնորհանդեսի ժամանակ։

«Կուսակցությունը կոչվում է «Հորիզոններ», քանի որ միասին պետք է նայել առաջ և ստեղծել երկարաժամկետ ռազմավարություն, որը կներառի ժողովրդավարական պայքար մեր սկզբունքների համար»,- հայտարարել է 50-ամյա քաղաքական գործիչը՝ դիմելով իր կողմնակիցներին: Երկրի զարգացման նման ռազմավարությունը, ըստ Ֆիլիպի, պետք է ձևավորվի մինչև 2050 թվականը ընկած ժամանակահատվածի համար:

Ելույթի ընթացքում, որը հեռարձակվել է Facebook-ում, Ֆիլիպը հաստատել է երկրի գործող նախագահ Էմանուել Մակրոնին՝ 2022 թվականին նախագահական ընտություններում մասնակցելու դեպքում աջակցելու մտադրությունը: «Մեր գիծը նաև ներկայիս նախագահին աջակցելն է», - ասել է քաղաքական գործիչը: Միևնույն ժամանակ, Մակրոնը պաշտոնապես չի հայտարարել իր առաջադրման մտադրության մասին առաջիկա ընտրություններին, որոնք պետք է անցկացվեն Ֆրանսիայում 2022 թվականի ապրիլի 10 -ին և 24 -ին:

Ֆիլիպը ղեկավարել է Ֆրանսիայի կառավարությունը 2017-2020 թվականներին: Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ֆրանսիացիները դրական են վերաբերվում կաբինետի ղեկավարի պաշտոնում նրա անձնական ջանքերին: Ըստ Ելիսեյան պալատի աղբյուրների՝ 2020 թվականի ամռանը Ֆիլիպի հրաժարականից հետո Մակրոնը նրան հանձնարարել է նախագահական ընտրություններին ընդառաջ աշխատել նոր քաղաքական մեծամասնության ձևավորման վրա: Իշխող կուսակցությունը կորցրել է իր բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում այն ​​բանից հետո, երբ մի խումբ պատգամավորներ, ովքեր համաձայն չէին վարչակազմի քաղաքականությանը, լքել են նրա խմբակցությունը:

Ծնվելով Նորման Ռուենում և մեծանալով ուսուցչական ընտանիքում՝ Ֆիլիպը ստացել է Քաղաքագիտության ինստիտուտի և Կառավարման ազգային դպրոցի դիպլոմներ: Ուսումն ավարտելուց հետո նա վերապատրաստվել է ՄԱԿ-ում, այնուհետև ծառայել է Ֆրանսիայի Պետական ​​խորհրդում (բարձրագույն վարչական դատարան): 2010 թվականի հոկտեմբերին՝ Լե Հավրի ընտրություններում, նա ընտրվել է քաղաքապետի պաշտոնում, իսկ ավելի ուշ ստացել է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորի մանդատը աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցությունից:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները