Արտաքին 5 տարի առաջ - 22:38 09-10-2021

Սեբաստիան Կուրցը լքում է Ավստրիայի կանցլերի պաշտոնը

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից՝ կոռուպցիոն գործողություններին մասնակցելու հետաքննության ֆոնին: Այս մասին նա հայտարարել է ազգին ուղղված իր ուղերձի ժամանակ, որը հեռարձակում էր Kurier-ը:

Ըստ Կուրցի՝ նա երկրի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենին առաջարկել է ժամանակավոր կանցլերի պաշտոնում նշանակել երկրի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգին, իսկ ինքը՝ քաղաքական գործիչը, մտադիր է մնալ Ավստրիայի ժողովրդական կուսակցության ղեկավար և դառնալ խորհրդարանի պատգամավոր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ավստրիայում խուզարկություններ են իրականացվել երկրի կանցլեր Սեբաստիան Կուրցի գրասենյակում և Ավստրիայի ժողովրդական կուսակցության շտաբում՝ լրատվամիջոցներին կաշառելու կասկածանքով:

Գործակալության տվյալներով՝ քննիչները ներխուժել են կանցլերի խոսնակ Յոհաննես Ֆրիշմանի, ԶԼՄ-ների հանձնակատար Ջերալդ Ֆլեյշմանի և խորհրդական Ստեֆան Շտայների գրասենյակներ:

Պաշտոնյաները կասկածվում են Ավստրիայի խոշորագույն տաբլոիդի հրատարակչի հետ գործարքների մեջ, որոնք, ենթադրաբար, տեղի են ունեցել դեռ մինչև 2017 թվականին Կուրցի՝ կանցլեր դառնալը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում