Արտաքին 5 տարի առաջ - 22:17 21-09-2021

Մերկելը բացահայտել է, թե ինչ պլաններ ունի կանցլերի պաշտոնը լքելուց հետո

Անգելա Մերկելը պատմել է, թե ինչ է անելու Գերմանիայի կանցլերի պաշտոնից հեռանալուց հետո: Այս մասին նա հայտարարել է Ռյուգենում:

Նա, մասնավորապես, հերքել է Համբուրգ տեղափոխվելու մասին տեղեկությունները: Նրա խոսքով՝ մտադիր է մնալ Բեռլինում և Ուքերմարկում: Այնտեղ կանցլերի ընտանիքն ունի բնակարան և ամառանոց: Այնտեղից, ինչպես նշել է քաղաքական գործիչը, այնքան էլ հեռու չէ իր նախկին ընտրատարածքը:

Բացի այդ, կանցլերը նշել է, որ իր համար «քիչ է Բալթիկ ծովը»:

Ավելի վաղ Անգելա Մերկելը հայտարարել էր, որ քաղաքականությունից կհեռանա սեպտեմբերին՝ Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններից հետո:

Միեւնույն ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ անպայման կկարոտի Մերկելին: Նրա խոսքով՝ իրենք լավ գործնական հարաբերություններ ունեն, և ինքը նրան շատ բարձր է գնահատում:

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը