Արտաքին 5 տարի առաջ - 18:11 08-10-2021

ՌԴ-ն և Թուրքիան չեն դառնա գերտերություններ. Բորել

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելը այսօր՝ հոկտեմբերի 8-ին, հայտարարել է, որ ոչ Ռուսաստանը, ոչ էլ Թուրքիան չեն դառնա գերտերություններ:

Մադրիդում կայացած «Նոր տնտեսություն» ֆորումում նա հայտարարել է, որ աշխարհում կան մի խումբ երկրներ, որոնք «փորձում են օգուտ քաղել» այս կամ այն ​​իրավիճակից:

«Կան այնպիսի կարևոր երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Հնդկաստանը և Թուրքիան, որոնք նախկինում եղել են կայսրություններ և ցանկանում են նորից դառնալ, հատկապես Ռուսաստանը և Թուրքիան: Սրանք մեծ պետություններ են, նրանք գիտեն, որ չեն լինելու գերտերություններ, բայց ցանկանում են լինել և հանդիսանում են տարածաշրջանային տերություններ, նրանք ունեն ռազմական ուժ և պատրաստ են օգտագործել այն ու օգտագործում են»,- ասել է Բորելը:

Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «արտակարգ նշանակություն ունի Եվրոպայի համար»: «Պետք է փորձել փոխգործակցել բազմաթիվ ուղղություններով»,- ընդգծել է Բորելը:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել