Արտաքին 5 տարի առաջ - 13:01 08-10-2021

Բաթումիում բնակելի շենք է փլուզվել

Բաթումիում, Մայիսի 26-ի փողոցում, փլուզվել է բնակելի շենքի մի մասը: Նախնական տվյալներով՝ կան զոհեր:

Որոշ ականատեսներ հայտնել են, որ տան փլուզումից առաջ պայթյուն է որոտացել: Վարկածներից մեկի համաձայն, փլուզման կարող էին հանգեցնել շենքի երկրորդ հարկում կատարվող վերանորոգման աշխատանքները:

Տեղում աշխատում է հատուկ տեխնիկա, ոստիկանությունը և շտապ օգնության բրիգադները, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:

Ականատեսների վկայությամբ, տան մոտ կայանած ավտոմեքենայից երեխայի են դուրս բերել: Ինչպես գրում է Հանրային հեռարձակողը, նրա վիճակը կայուն է:

Անվտանգության նկատառումներից ելնելով, փրկարարները շենքի մյուս հատվածից տարհանում են մարդկանց:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում