Արտաքին 5 տարի առաջ - 10:45 08-10-2021

Աշխարհի ամենաերկար էլեկտրական մալուխն իրար է կապել Մեծ Բրիտանիան և Նորվեգիան

Շահագործման է հանձնվել Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի միջև կանաչ էլեկտրաէներգիայի փոխանակումն ապահովող աշխարհի ամենաերկար՝ 725 կմ երկարությամբ ստորջրյա մալուխը:

Հյուսիսային ծովի հատակով անցնող մալուխը Անգլիայի հյուսիսում գտնվող Բլայթ քաղաքը կապել է նորվեգական Քվիլդալ գյուղի հետ:

1400 մեգավատ ընդհանուր հզորության դեպքում մալուխը էլեկտրաէներգիա կմատակարարի 1.4 միլիոն բնակարանի, ասվում է բրիտանական National Grid էներգետիկ ընկերության հայտարարության մեջ:

Ըստ National Grid Ventures-ի նախագահ Քորդի Օ'Հարայի, նախագիծը «ճարտարագիտության գլուխգործոց» է դարձել:

«Մենք անցել ենք լեռներով, ֆիորդներով և Հյուսիսային ծովով՝ նախագիծը կյանքի կոչելու համար,- ասել է Օ'Հարան:- North Sea Link (NSL)-ը երկու երկրների համագործակցության հիանալի օրինակ է՝ փոխադարձ շահի հիման վրա էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործումն առավելագույնի հասցնելու համար»:

National Grid-ը նշում է, որ նորվեգական Statnett էներգետիկ ընկերության հետ իրականացված 1.6 միլիարդ եվրո արժողությամբ համատեղ ծրագիրը կօգնի մինչև 2030թ.-ը ածխաթթու գազի արտանետումները նվազեցնել 23 միլիոն տոննայով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում