Արտաքին 5 տարի առաջ - 09:45 08-10-2021

Սահակաշվիլիի բանտախուց հեռուստացույց են բերել՝ նրա փաստաբանների բողոքներից հետո

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի բանտախցում հեռուստացույց է տեղադրվել, հայտարարել են երկրի Արդարադատության նախարարությունից: Նրանք հավելել են, որ սարքի տեղափոխման գործընթացի ձգձգման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Ավելի վաղ Սահակաշվիլիի փաստաբանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալի համար ձերբակալությունից հետո կենցաղային խնդիրներ են ստեղծում, մասնավորապես, հրաժարվում են ներքնակ և հեռուստացույց տրամադրել:

Քրեակատարողական հաստատությունից հայտնել են, որ բանտարկյալն իրավունք ունի իր հաշվին հեռուստացույց գնել քարտի միջոցով՝ բանտի տարածքում գտնվող խանութից: Հաղորդվում է նաև, որ Սահակաշվիլիին դեռ երկուշաբթի օրն է քարտ տրամադրվել՝ «սահմանափակ գումարով»:

Գերատեսչությունը սուտ է անվանել նաև քաղաքական գործչի խցում ներքնակի բացակայության մասին հայտարարությունը:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել