Արտաքին 5 տարի առաջ - 13:32 07-10-2021

ՌԴ-ում կինը սեռական հարաբերություններ է ունեցել իր տուն ներխուժած կողոպտիչի հետ, որը ՀՀ քաղաքացի է

40-ամյա Ելենան (անունը փոխված է) Զվենիգորոդի մերձակայքում գտնվող իր տանը ծանր օրվանից հետո հանգստանալու ժամանակ, երբ տարածքում բացի նրանցի ոչ ոք չկար, իր անձնական խնդիրները մոռացության տալու համար մի փոքր գինի է խմել:

Ելենան խշշոց է լսել, երբ արդեն գրեթե քնած էր: Նա բացել է աչքերը և իր առջև տեսել մի երիտասարդ տղամարդու: Ելենան վախենալու և ոստիկանություն կանչելու փոխարեն սկսել է խոսել անկոչ հյուրի հետ: Տղամարդը նրան բավականին հմայիչ է թվացել, և նա էլ չի թաքցրել հետաքրքրությունը տանտիրուհու նկատմամբ: Շատ շուտով նրանք հայտնվել են անկողնում և ավելի ուշ գրկախառնված քնել:

Բայց, չնայած տանտիրուհու ջերմ ընդունելությանը, անկոչ հյուրը չի մոռացել իր այցելության նպատակի մասին: Եվ մինչ Ելենան քնած էր, նա զբաղվել է տան մյուս սենյակներում ավար փնտրելով: Դրանցից մեկում տղամարդը չհրկիզվող պահարան է գտել, որից մեծ գումար է հանել: Գիշերային այցելուն չի հասցնում լքել հյուրընկալ տունը, քանի որ տանտիրուհին արթնացել է և կասկածելով, որ ինչ-որ բան այն չէ, ոստիկանություն է կանչել: Ավազակ-սիրեկանին թաքնվել չի հաջողվել, նրան բերման են ենթարկել հենց տան բակում:

Զվենիգորոդ քաղաքում բնակարան ներթափանցած և կես միլիոն ռուբլի հափշտակած ծագումով հայ 35-ամյա տղամարդը ձերբակալվել է, հաղորդել է kp.ru-ի աղբյուրը:

Ավազակի նկատմամբ արդեն քրեական գործ է հարուցվել, իսկ գողացված գումարը վերադարձվել է տիրուհուն:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

Ձեզ գուցե հետաքրքրի