Արտաքին 5 տարի առաջ - 14:17 07-10-2021

Կադիրովի երդմնակալությանը աշխարհի քարտեզի վրայից «անհետացել էր» Վրաստանը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի երդմնակալությունը տեղի է ունեցել Գրոզնիի Պետական ​​ընդունելությունների պալատում՝ բազմաթիվ սխալներով աշխարհի քարտեզի ֆոնին: Դրա վրա ուշադրություն են հրավիրել սոցիալական ցանցերի օգտատերերն ու լրագրողները:

Օրինակ՝ Վրաստանը և Հունգարիան «անհետացել են» քարտեզի վրայից, իսկ Կասպից և Սև ծովերի ջրային տարածքները «չորացել են» և նշվել որպես ցամաք:

Քարտեզի վրա Ռուսաստանը առանձնացված էր կանաչ գույնով, սակայն Սախալին կղզին նրա սահմաններում չէր հայտնվել՝ ենթադրաբար այն «փոխանցել» էին Ճապոնիային:

Ռուսաստանը Ուկրաինային էր «վերադարձրել» բռնակցված Ղրիմը: Կիևի շրջանում Ուկրաինայի մի մասը քարտեզի վրա նշված էր կանաչ գույնով:

Գրոզնին և Կրեմլը չեն մեկնաբանում քարտեզի սխալները Կադիրովի նստավայրի նոր դահլիճում:

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին