Արտաքին 5 տարի առաջ - 01:12 07-10-2021

Ամերիկացի քննիչների խումբը հայտարարել է «Կենդանակերպ» անունով մարդասպանի ինքնության բացահայտման մասին

Չբացահայտված սպանություններ հետաքննող մասնագետների խումբը պնդում է, որ իրենց հաջողվել է բացահայտել «Կենդանակերպ» առեղծվածային մոլագարին, հաղորդում է Fox News-ը:

Խոսքը Միացյալ Նահանգներում ամենահայտնի սերիական մարդասպաններից մեկի մասին է, որը, 1960-ականների վերջից մինչև 1970-ականների սկզբը, հանցագործություններ է կատարել Սան Ֆրանցիսկոյում:

Հինգ մարդու սպանության մեջ ներգրավված դաժան մարդասպանի ինքնությունը վաղուց են փորձում բացահայտել:

Case Breakers-ը, իրավապահ մարմինների ավելի քան 40 նախկին քննիչներից, ինչպես նաև լրագրողներից և ԱՄՆ ռազմական հետախուզության սպաներից կազմված թիմը, հայտարարել է, որ այդ գործում նոր մանրամասներ են բացահայտվել: Ենթադրաբար, «Կենդանակերպ»-ը կարող էր գործել շատ ավելի լայն տարածքում, քան ենթադրվում էր:

Փորձագետների կարծիքով, մոլագարը սպանությունը կատարել է այլ զոհերի մահվան վայրերից հարյուրավոր կիլոմետրեր հեռու:

Հանցագործը յոթ հարձակում է կատարել Բենիչա, Վալեհո, Նապա և Սան Ֆրանցիսկո քաղաքներում: Նրա հինգ զոհերը սպանվել են 1960-ականների վերջին: Նա սպանության համար դանակ և ատրճանակ է օգտագործել:

Առաջին սպանությունից հետո տասնամյակների ընթացքում բազմաթիվ հավանական կասկածյալներ են հարցաքննվել:

Բացահայտողները նշել են, որ «Կենդանակերպ» անունով մարդասպանին ճանաչել են որպես Գարի Ֆրենսիս Փոստ, որը մահացել է 2018թ.-ին: Տարիների ընթացքում թիմը նոր ապացույցներ և լուսանկարներ է հայտնաբերել կասկածյալի ֆոտոլաբորատորիայից: Ենթադրյալ մարդասպանի արած լուսանկարներից մեկում երևում են նրա ճակատի սպիները: Հենց այս տարբերակիչ նշանն է օգտագործվել մարդասպանին գտնելու ժամանակ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը