Ներքին 4 տարի առաջ - 19:58 06-10-2021

Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է «ֆեյք» անվանել ԼՂ հարցով բանակցային գործընթացը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, պարզաբանեց, թե ինչու է նախորդ իշխանությունների օրոք վարած՝ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացն անվանել «ֆեյք»:

Փաշինյանը նկատեց, որ ընդդիմադիր պատգամավորները մի քանի անգամ հիշատակել են Լիտվայում իր ունեցած հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այնտեղ նշած մի քանի հայտարարություններ են մեջբերել, բայց չեն հետաքրքրվել, թե ինչու է բանակցային գործընթացը «ֆեյք» գործընթաց անվանել:

«Բանակցային գործընթացը «ֆեյք» գործընթաց եմ անվանել այն պատճառով, որ բանակցային ամբողջ գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու վերաբերյալ: 1998-ից ԼՂ-ն դուրս է թողնվել բանակցային սեղանից: 1999-ին ՀՀ-ն ընդունել է կոնսենսուսի շրջանակներում Եվրոպայում անվտանգության խարտիան»,-ասաց Փաշինյանն ու ընթերցեց այն:

Վարչապետը շարունակեց. «Երբ 2000-ականներին ՀՀ-ն ԼՂ-ի հարցի կարգավորման համատեքստում քննարկել է տարածքների փոխանակման բանաձևը և առաջարկել է, որ Մեղրիի շրջանը հանձնի՝ Ղարաբաղը ստանալու դիմաց, սրանով ամբողջացրել է, որ ՀՀ-ն երեք քայլանի գործողությամբ ԼՂ-ն ճանաչել է որպես Ադրբեջանի մաս: Սա է պատճառը, որ ես այդ բանակցային գործընթացն անվանել եմ «ֆեյք», որովհետև այդ նույն իշխանության ներկայացուցիչներն այսօր այդ նույն համոզվածությամբ ասում են, որ այդպես կամ այնպես պետք է լիներ: Չի եղել այդպիսի բան»:

Նա նշեց, որ, երբ Ադրբեջանն ասում էր, որ ԼՂ-ն պետք ինքնորոշվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, դա ասում էր՝ հիմնվելով 1998-1999 թվականին ՀՀ արտաքին քաղաքականության և կառավարության արած գործողությունների վրա: Այդ գործողությունները, նրա խոսքով, ապացուցելի են:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ