Արտաքին 5 տարի առաջ - 16:32 06-10-2021

Մեր ամոթն է. Հռոմի պապը մեկնաբանել է Ֆրանսիայի եկեղեցում մանկապիղծների մասին զեկույցը

Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը մեկնաբանել է Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցում հազարավոր մանկապիղծ քահանաների մասին զեկույցը՝ հայտարարելով, որ ամոթ է զգում նրանց հանցագործությունների համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Երեկ ֆրանսիացի եպիսկոպոսների համաժողովը ստացել է անկախ հանձնաժողովի զեկույցը: 1950 թվականից սեքսուալ բռնության զոհ են դարձել պատկառելի թվով անչափահասներ: Ես ուզում եմ իմ անկեղծ ցավն ու կարեկցանքը հայտնել բոլոր զոհերին: Սա և իմ ամոթն է, մեր ամոթը, իմ ամոթը եկեղեցու չափազանց երկար անգործության համար»,- հայտարարել է Ֆրանցիսկոս I-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավելի քան 200 հազար երեխա բռնության է ենթարկվել ֆրանսիացի հոգևորականների կողմից:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը