Խոսք 4 տարի առաջ - 14:28 06-10-2021

Հորդորում եմ իրավապահներին պարզել, թե իրականում ինչ նպատակով է պետական բյուջեից հատկացվել 1 միլիարդ դրամ Գորիս համայնքի ղեկավարի ընտրությունների նախօրեին․ Էրիկ Ալեքսանյան

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իշխող ուժի ներկայացուցիչ ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը երեկ իր ճեպազրույցում ի պատասխան լրագրողի կողմից ուղղված այն հարցին որ․ <<Եթե Առուշ Առուշանյանը կալանավորված չլիներ, ինչպես նշում են նաև վերջինիս պաշտպանները՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում չիրականացվեր Ձեր թեկնածուի շանսերը Գորիսում ինչպիսին կլինեին>> հայտնել է, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը քաղաքական երանգ չունի, դրանք պարզապես քրեական գործեր են, տարբեր հոդվածներով, որոնք բազմաթիվ են, միևնույն ժամանակ հորդորելով լրագրողին լուսաբանել այդ հոդվածները։

Նախ ուշագրավ է Արմեն Խաչատրյանի կողմից Առուշ Առուշանյանի անձի մասին խոսելիս ատելության և հակակրանքի վառ դրսևորումը, ինչն ոչ միայն անընդունելի է, այլ ուղղակի հակասում է նաև իշխանության եկած ուժի <<սիրո և համերաշխության>> թեզին, որը ժամանակը ցույց տվեց, որ պարզապես խոսքեր էին և հասարակությանը հիպնոսացնելու միջոց։ Չնայած դրան, Առուշ Առուշանյանը ժպիտով է վերաբերում այդ պատգամավորի հայտարարություններին, քանի որ թուրքի դեմ կռված ուժեղ տեսակը՝ Առուշ Առուշանյանը, չի կարող սասանվել որոշ անձանց անլուրջ, մանիպուլատիվ և էժան հայտարարություններից։

Ինչ վերաբերում է պատգամավոր Արմեն Խաչատրյանի կողմից այն հայտնածին, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները քաղաքական չեն, ապա տվյալ անձը կարծես թե կտրված է իրականությունից։

Մշտապես պնդել ենք և այժմ նույնպես պնդում ենք, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ իրականացվում է բացառապես քաղաքական խայտառակ հետապնդում, այդ գործերը որևէ իրավական հիմք չունեն, ավելին՝ ինչպես այդ պատգամավորը, այդպես էլ բոլոր այն անձինք, ովքեր տրամադրվածություն ունեն Առուշ Առուշանյանի անձի նկատմամբ, ականատես են լինելու այդ քրեական գործերի աստիճանաբար փլուզմանը։

Բացի այդ որպես Առուշ Առուշանյանի փաստաբան պատրաստ եմ Արմեն Խաչատրյանին նրա ցանկության դեպքում հանդիպել և հրապարակավ հատ առ հատ հիմնավորել այդ քրեական գործերի շինծու և ապօրինի լինելը։

Եվ ամենավերջում նշեմ, որ լուրեր են պտտվում, թե իբրև Առուշ Առուշանյանը կալանքից ազատվելու դեպքում հրաժարվելու է Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնից, ապա հայտնեմ, որ դա բացարձակ սուտ է և համապատասխան շահագրգիռ անձինք դա կարող են տեսնել միայն իրենց երազներում։ Առուշ Առուշանյանը մշտապես հայտնել է, որ պաշտոնն իր համար միայն միջոց է հանդիսանում Գորիս քաղաքը շենացնելու և ծաղկացնելու համար։

Հորդորում եմ իրավապահներին ստուգողական աշխատանքներ կատարել և պարզել, թե իրականում ինչ նպատակով է պետական բյուջեից հատկացվել 1 միլիարդ ՀՀ դրամ Գորիս համայնքի ղեկավարի ընտրությունների նախօրեին։

Եվ վերջապես ամոթ է Առուշ Առուշանյանի կամ Գորիսի համար այլ սրտացավ անձանց արվածներն իշխանական ուժի կողմից իրենց վերագրելը»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի