Արտաքին 5 տարի առաջ - 13:20 05-10-2021

Facebook-ից հայտնել են, որ աշխատանքի խափանումը չի հանգեցրել օգտատերերի անձնական տվյալների բացահայտմանը

Facebook ընկերությունը, մեկնաբանելով, սոցցանցի, ինչպես նաև Instagram և WhatsApp հավելվածների աշխատանքում տեղի ունեցած խափանումը, հայտարարել է, որ դա չի հանգեցրել օգտատերերի տվյալների արտահոսքի:

«Մենք ապացույց չունենք, որ օգտատերերի տվյալները վտանգվել են խափանման հետևանքով», - «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին զանգվածային խափանում էր տեղի ունեցել վերոնշյալ սոցցանցերի աշխատանքում, որն ավելի 7 ժամ էր տևել:

Ինչպես այսօր ավելի վաղ հայտնել էինք, Privacy Affairs պորտալի տվյալներով՝ ավելի քան 1,5 մլրդ օգտատիրոջ անձնական տվյալ հայտնվել էր առցանց վաճառքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի