Արտաքին 4 տարի առաջ - 10:00 05-10-2021

Ճապոնիայում նոր վիրուսից առաջացած վարակիչ հիվանդություն է հայտնաբերվել

Ճապոնիայում «յեզո» անվանումով նոր վիրուս է հայտնաբերվել, որը կարող է սուր տենդ առաջացնել, հաղորդում է Nature Communications-ը:

Ըստ գիտնականների, վիրուսով հնարավոր է վարակվել տզերի խայթոցի միջոցով: Մասնավորապես, 2014-ից 2020 թվականներին վիրուսը հայտնաբերվել է յոթ մարդու մոտ: Նրանք տառապել են տենդով, թրոմբոցիտների և լեյկոցիտների քանակի նվազումով, ինչպես նաև լյարդի դիսֆունկցիայով:

Հոկայդոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ դա նախկինում անհայտ Orthonairovirus դասի հարուցիչ է: Այդ շրջանում 2010-2020 թվականներին վայրի կենդանիներից վերցված նմուշների հետազոտությունը ցույց է տվել, որ բծավոր եղջերուներն ու ջրարջերը հակամարմիններ ունեն նոր վիրուսի նկատմամբ, իսկ փոխանցողները Հոկայդո կղզիների տզերն են:

«Մեզ հայտնի դեպքերից ոչ մեկը մահացու չի եղել, բայց մեծ է հավանականությունը, որ հիվանդությունը կարող է հայտնաբերվել նաև Հոկայդոյի սահմաններից դուրս, ուստի շտապ անհրաժեշտ է հետաքննել դրա տարածումը»,- նշել են գիտնականները:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան