Ավելին 5 տարի առաջ - 22:37 04-10-2021

Նշվել են սուրճի օգտագործման՝ առողջության համար վնասակար 4 հիմնական սխալները

Գոյություն ունեն սուրճի օգտագործման մի քանի սխալներ, որոնք կարող են վնաս հասցնել օգտագործողի առողջությանը, հայտնում է SOVA.Today- ը: Առաջինը՝ չափից ավելի օգտագործումն է: Օրական 4 բաժակից ավելի սուրճի օգտագոևծումը համարվում է շատ: Նշվում է, որ օրական այդպիսի մեծ քանակությամբ սուրճի ընդունումը կարող է առաջացնել քնի հետ կապված խնդիրներ, արյան ճնշման բարձրացում և ջրազրկում:

Երկրորդ սխալը լուծվող, ոչ թե բնական սուրճի օգտագործումն է: Այս ըմպելիքը պարունակում է բազմաթիվ արոմատիզատորներ, կաթի փոշի: Դրան ավելացվում են նաև շաքար և այլ բաղադրիչներ: Բացի այդ, լուծվող սուրճը պարունակում է քլորոգենաթթու, որը բացասաբար է ազդում սրտի վրա:

Երրորդ սխալը չզտված սուրճ խմելն է: Սա նշանակում է խուսափել սուրճի նստվածքի ընդունումից: Այն պարունակում է նյութեր, որոնք կարող են առաջացնել «վատ» խոլեստերինի աճ:

Չորրորդ սխալը դատարկ ստամոքսով սուրճ խմելն է: Նշվում է, որ դա հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման, ինչը կարող է գաստրիտի պատճառ դառնալ: Բացի այդ, չի կարելի սուրճ խմել ուտելուց անմիջապես հետո: Սա կարող է աղիքային դիսբալանս առաջացնել: Փորձագետները խորհուրդ են տալիս սուրճ խմել ուտելուց մեկ ժամ հետո:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը