Արտաքին 4 տարի առաջ - 18:59 04-10-2021

Ռուս վարձկանները ռազմական հանցագործություններ են կատարել Լիբիայում. ՄԱԿ-ի զեկույց

Լիբիայում զինված հակամարտության բոլոր կողմերը, ներառյալ ռուս վարձկանները, հակամարտությանը մասնակցելու ընթացքում թույլ են տվել մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ, որոնցից մի քանիսը կարող են դասակարգվել որպես ռազմական հանցագործություններ կամ մարդկության դեմ հանցագործություններ: Այսպիսի եզրակացության է հանգել անկախ քննչական առաքելությունը, որը Լիբիա է ուղարկվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի հովանու ներքո:

Առաքելության զեկույցը կներկայացվի հինգշաբթի Ժնևում, իսկ դրա հիմնական բովանդակությունը հրապարակվել է այսօր: Հեղինակները կազմել են նաև այն անձանց ցուցակը, ովքեր կարող են պատասխանատվության ենթարկվել կատարված հանցագործությունների համար, սակայն այն առայժմ մնում է գաղտնի:

Զեկույցում հատատվում է, որ, այսպես կոչված, Վագների ռուս վարձկանները, որոնք աջակցում էին Լիբիայի հակամարտության կողմերից մեկին, ըստ ամենայնի, ռազմական հանցագործություններ են կատարել, այդ թվում՝ կրակել են գերեվարվածներին: Բացի դրանից, վարձկանները տեղադրել են ականներ, որոնց վրա հետագայում խաղաղ բնակիչներ են պայթել: Ականապատ դաշտերի մասին տեղեկատվությունը պարունակվում էր պլանշետի վրա, որը հավանաբար մոռացվել էր Վագների խմբի մարտիկների կողմից նահանջի ժամանակ: Այդ մասին ավելի վաղ հայտնել էր բրիտանական մամուլը:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար