Արտաքին 5 տարի առաջ - 10:34 04-10-2021

Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Սահակաշվիլին քննարկել է ընդդիմադիրների սպանությունները

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր թիմի հետ քննարկել է մայրաքաղաքում, հոկտեմբերի 3-ի զանգվածային ցույցի ժամանակ, ընդդիմության մի քանի առաջնորդների սպանության հնարավորությունը՝ Վրաստանի կառավարությանը լեգիտիմությունից զրկելու նպատակով: Այս մասին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Նրա խոսքով, Սահակաշվիլին ծրագրել էր անսպասելիորեն հայտնվել հանրահավաքում և «կուլմինացիայի» ժամանակ փողոց դուրս բերել 10 հազար մարդու:

«Քննարկվող տարբերակներից մեկն ընդդիմության մի քանի առաջնորդների սպանությունն էր: Ասեմ բացահայտ, ներքին տեղեկատվություն կա»,- ընդգծել է վարչապետը:

Նման քայլը Սահակաշվիլիին թույլ կտար Վրաստանի կառավարությանը զրկել լեգիտիմությունից, պարզաբանել է Ղարիբաշվիլին:

«Նրանք արտաքին աշխարհին ցույց կտային, տեսեք, թե ինչ է կատարվում, նրանք ուղղակիորեն սպանում են ընդդիմության առաջնորդներին: Փաստորեն, այդ դեպքում նրանք կպահանջեին ոչ միայն ազատ արձակել Սահակաշվիլիին, այլև կառավարության հրաժարականը, նոր ընտրությունների նշանակումը»,- ասել է վարչապետը:

Հարցազրույցում Ղարիբաշվիլին Վրաստանի նախկին նախագահին անվանել է վտանգավոր և հիվանդ մարդ, որը երկրի ապակայունացման մշտական ​​աղբյուր է:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում