Արտաքին 5 տարի առաջ - 22:09 01-10-2021

Մեծ Բրիտանիայի գազալցակայանների ավելի քան քառորդ մասը մնացել է առանց բենզինի

Ավտոմոբիլային վառելիքը լիովին բացակայում է Մեծ Բրիտանիայի բենզալցակայանների 26%-ում։ Այս մասին Reuters-ին հայտնել է Մանրածախ վառելիքի ասոցիացիայի (PRA) գործադիր տնօրեն Գորդոն Բոլմերը:

Միևնույն ժամանակ, միայն մեկ տեսակի վառելիք է եղել լցակայանների 27%-ում: Վաճառքի կետերի 47%-ը բավական բենզին և դիզել ուներ:

«Անկախ կայանները, որոնք կազմում են գազալցակայանների ամբողջ ցանցի 65%-ը, հատկապես ճնշման են ենթարկվում այլ ոլորտների համեմատ, ինչպիսիք են սուպերմարկետները», - նշել է Բալմերը:

Գործակալությունը նշում է, որ իրավիճակի վրա ազդել է աշխատողների պակասը՝ պայմանավորված կորոնավիրուսային համաճարակով: Մասնավորապես, բեռնատարների վարորդների պակասը հանգեցրել է մատակարարման շղթաների խափանումների: Բրիտանացիները սեպտեմբերի 23-ին բենզին գնելիս խուճապի են մատնվել այն բանից հետո, երբ BP նավթային կորպորացիան փակել է իր մի շարք գազալցակայանները՝ վառելիքի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ բրիտանական իշխանությունները դիտարկում են բենզալցակայաններին վառելիք մատակարարելու համար բանակի բեռնատար մեքենաների կիրառման հարցը: Նշվել է նաև, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կդադարեցնի մրցակցության մասին օրենքը` վառելիքի մատակարարումներ հաստատելու համար:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է

Ձեզ գուցե հետաքրքրի