Արտաքին 5 տարի առաջ - 15:18 01-10-2021

Ճապոնիայում պարզել են Moderna պատվաստանյութում խառնուրդի առկայության պատճառը

Ճապոնական Takeda Pharmaceutical ընկերությունը Moderna ընկերության COVID-ի դեմ պատվաստանյութում կողմնակի խառնուրդի առկայության պատճառը համարել է մարդկային սխալը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Հաշվետվության տվյալներով, խնդիրը ծագել է «սխալ չափածրարման և մարդկային սխալի պատճառով՝ կապված սրվակներում պատվաստանյութի փակման անհրաժեշտ 1 մմ բացվածքի տեսողական սխալ գնահատման հետ»: Ընդհանուր առմամբ հետազոտվել է Moderna պատվաստանյութի հինգ խմբաքանակ, որոնք արտադրվել են Իսպանիայում հունիսի 27-ից հուլիսի 3-ը: Առաջին երեքն ուղարկվել է Ճապոնիա, իսկ ավելի ուշ հետ են կանչվել կողմնակի նյութերի հայտնաբերումից հետո:

Հաշվետվության մեջ ասվում է, որ հետագայում նման միջադեպերից խուսափելու համար անհրաժեշտ է բարելավել աշխատանքային ընթացակարգերը և օգտագործել նոր ճշգրիտ գործիք:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը