Արտաքին 5 տարի առաջ - 13:51 30-09-2021

Հարավային Կորեան գործարկելու է իր առաջին հրթիռ-կրիչը

Հարավային Կորեան արձակելու է իր առաջին տիեզերական հրթիռը, գրում է ՏԱՍՍ-ը:

Հրթիռը ստացել է «Նուրիհո» անվանումը: Գործարկումը նախատեսված է Չոլլա-Նամդո նահանգի Նարո տիեզերակայանից: Նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են:

Հրթիռ-կրիչը մեկնարկային հրապարակում է, որտեղ իրականացվում է դրա բոլոր համակարգերի ստուգումը: Կախված եղանակային պայմաններից՝ արձակումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ից 28-ը:

«Նուրիհո»-ն կշռում է 200 տոննա և ունի հեղուկ շարժիչներ. չորս 75 տոննայանոց առաջին աստիճանին, մեկ 75 տոննայանոց երկրորդ աստիճանին և մեկը՝ 7 տոննայանոց՝ երրորդ աստիճանին:

Գործարկումը նախատեսվում է իրականացնել միայն 1.5 տոննա արդյունավետ բեռնվածությամբ: Եթե ​​արձակումը հաջողվի, ապա հրթիռը 2022թ.-ի մայիսին ուղեծիր կտեղափոխի 200 կիլոգրամանոց արբանյակ:

«Նուրիհո»-ի մշակման համար 2 տրիլիոն վոն (1.8 մլրդ դոլար) է հատկացվել:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է