Խոսք 5 տարի առաջ - 17:53 28-09-2021

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հատուկ զեկուցողը չի այցելել Արցախ, սակայն իր զեկույցում օգտագործել է Արցախի ՄԻՊ-ի պատրաստած զեկույցները

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ողջունում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հատուկ զեկուցողի զեկույցը։

«Թեև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հատուկ զեկուցողը իր փաստահավաք աշխատանքների ընթացքում չի այցելել Արցախ, այնուամենայնիվ ողջունելի է, որ նրա կողմից պատրաստված զեկույցում տարբեր հարցերի, մասնավորապես՝ մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ հարցերի ներկայացման համար որպես առաջնային աղբյուր օգտագործվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պատրաստած զեկույցները։

Ողջունելի է նաև, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ երեկ ընդունած «Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ» բանաձևում հատուկ անդրադարձ է կատարվում Արցախի միջազգային մեկուսացման անթույլատրելիությանն ու Արցախում հումանիտար իրավիճակին, որոնք խոչընդոտում են մարդու իրավունքների լիակատար պաշտպանությանը, մասնավորապես, նշվում է․

12. Վեհաժողովը՝

խորապես ափսոսում է տարածաշրջանից միջազգային հանրության բացակայության կապակցությամբ՝ մուտքի խնդրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա անհամաձայնության պատճառով, այս առումով նկատի ունենալով իր 2240 (2018) բանաձևը «Անսահմանափակ մուտք դեպի անդամ պետություններ, ներառյալ՝ «գորշ գոտիները», Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ -ի մարդու իրավունքների մոնիտորինգային մարմինների կողմից» և հիշեցնում է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների իրավական պարտավորությունները՝ լիարժեք և բարեխղճորեն համագործակցել մարդու իրավունքների մոնիտորինգի միջազգային մեխանիզմների հետ, ներառյալ Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մեխանիզմները;

հիշեցնում է, որ Եվրոպայի խորհրդի տարածքում գտնվող բոլոր անձինք, այդ թվում՝ հակամարտությունների գոտիներում բնակվող, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ունեն լիարժեք պաշտպանության հավասար իրավունք, այդ թվում՝ մոնիտորինգի համապատասխան մեխանիզմների միջոցով;

կիսում է նրանց լքվածության զգացումը և ընդգծում նրանց մտահոգությունը սահմանային միջադեպերի, ադրբեջանական զորքերի մոտ գտնվելու և կրակոցների կանոնավոր հնչելու կապակցությամբ;

նշում է այն դժվարությունները, որոնց նրանք բախվում են ապրուստի միջոցների, պատերազմի հետևանքով հասցված վնասի վերականգնման և վերացման, նոր բնակարանների տրամադրման, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության առումով;

կոչ է անում ներգրավված բոլոր պետություններին ապահովել միջազգային անկախ մարդասիրական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան»,-նշել է Արցախի ՄԻՊ-ը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում