Արտաքին 5 տարի առաջ - 22:58 27-09-2021

Վրաստանը ցանկանում է Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները տեղափոխել Թբիլիսի

Վրաստանն առաջարկել է հարթակ ստեղծել Թբիլիսիում` Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի շփումների համար: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Հունիսին մենք ունեցանք եզակի նախադեպ. մեր երկիրը, որպես հաջողակ միջնորդ, իրականացրեց մարդասիրական գործողություն: Բանակցությունների արդյունքում ազատ է արձակվել 15 հայ ռազմագերի, իսկ ականապատված դաշտերի քարտեզները հանձնվել են Ադրբեջանին: Դա իսկապես աննախադեպ էր», - ասել է Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով իր նոր առաջարկը:

«30 տարի առաջ անկախություն ձեռք բերելուց հետո երբեք չի պատահել, որ Վրաստանը միջնորդ դառնա երկու հարևան երկրների միջև: Մենք հաջողությամբ ավարտեցինք այս առաջադրանքը: Իմ նախաձեռնությունն առաջարկում է շարունակել խաղաղ գործընթացն ավելի բարձր մակարդակով: Մենք առաջարկում ենք մեր ադրբեջանցի և հայ եղբայրներին միջնորդել և օգտագործել այն հարթակը, որը մենք մտադիր ենք ստեղծել Թբիլիսիում», - այսօր ասել է Վրաստանի վարչապետը:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»