Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:44 27-09-2021

Փաշինյանը հանդիպել է Զինվորի տանը բուժում ստացող Հայրենիքի պաշտպաններին, պատասխանել նրանց հուզող մի շարք հարցերի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ այցելել է Զինվորի տուն՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը:

Կառավարության ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հատուկ զինհաշմանդամների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի ընթացիկ գործունեությանը, զարգացման հետագա ծրագրերին, ինչպես նաև կենտրոնում բացված «Գեղեցկություն՝ զինվորներից» խորագրով ցուցահանդես-վաճառքում ներկայացված աշխատանքներին: Վերջիններից գոյացած ողջ հասույթը տղաները նվիրաբերելու են հենց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։

Տեղեկացվել է, որ Զինվորի տանն առաջիկայում կբացվի հատուկ սենյակ, որտեղ տղաները կուսումնասիրեն կավագործություն, քանդակագործություն, տարբեր ուղղություններով կզարգացնեն իրենց հմտությունները:

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել նաև «Միասնականության գորգ» նախագիծը, որի շրջանակում Զինվորի տունը և «Մեգերյան Կարպետը» համատեղ ստեղծում են շուրջ երկու միլիոն հինգ հարյուր հազար հանգույց ունեցող գորգ, որի աշխատանքներին հնարավորություն ունի մասնակցելու աշխարհի յուրաքանչյուր հայ:

Միասնության գորգի դազգահը դրված է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում՝ Արմենակ Ուրֆանյան սրահում, որը բացվել է Հայոց բանակի հիմնադրման 28-ամյակի առթիվ և որը վերանորոգվել ու կահավորվել է գերժամանակակից սարքավորումներով «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը հանդիպել է Զինվորի տանը բուժում ստացող Հայրենիքի պաշտպաններին, ծանոթացել նրանց վերականգնման ընթացքին, պատասխանել նրանզ հուզող մի շարք հարցերի: Հանդիպման ընթացքում էլ՝ ժամը 11:00-ին, վարչապետը տղաների հետ մեկ րոպե լոռությամբ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոս հայորդիների հիշատակին:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բոլոր զինհաշմանդամների խնդիրները, իսկ ծրագրերն ուղղված են լինելու նրանց անհրաժեշտ պարագաներով ու ժամանակակից սարքավորումներով ապահովմանը, կրթության համար համապատասխան պայմանների ստեղծմանը, մասնագիտական վերապատրաստման գործընթացի ապահովմանը: «Կարևոր է, որ զինհաշմանդամները պատրաստվեն լիարժեք կյանքի՝ հաշվի առնելով իրենց նախասիրություններն ու պետության կողմից կրթական կոմպոնենտի ապահովումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա կնպաստի նաև տղաների՝ սեփական ուժերի նկատմամբ վստահության ամրապնդմանը:

Հաշվի առնելով նաև բարձրացված հարցերը՝ վարչապետը Առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներին հանձնարարել է ուսումնասիրել ներկայացված խնդիրներն ու գտնել դրանց լուծման անհրաժեշտ միջոցներ:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին