Արտաքին 5 տարի առաջ - 14:16 27-09-2021

COVID-19-ը կրճատել է կյանքի տևողությունը՝ Երկրորդ համաշխարհայինից հետո առաջին անգամ

Կորոնավիրուսի համավարակը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին անգամ առավելապես կրճատել է կյանքի տևողությունը Եվրոպայում, ԱՄՆ-ում և Չիլիում: Այս մասին են վկայում Օքսֆորդի ժողովրդագրական գիտությունների կենտրոնի գիտնականների հետազոտության արդյունքները, հաղորդում է The Guardian-ը:

Գիտնականները վերլուծել են 29 երկրներից մեծամասնության տվյալները, որոնք ընդգրկում են Եվրոպայի մեծ մասը, ԱՄՆ-ն ու Չիլին: Դրանք ցույց են տալիս, որ 2020 թվականին կյանքի տևողության ամենամեծ կրճատումն է գրանցվել: 27 երկրներում դիտարկվել է կյանքի կրճատումը: Տարբեր երկրներում կյանքի տևողության ամենամեծ կրճատումը կապված է եղել COVID-19-ից մահացության պաշտոնական դեպքերի հետ:

Ընդ որում, կյանքի տևողության ամենամեծ կրճատումը տեղի է ունեցել ԱՄՆ-ում տղամարդկանց շրջանում: 2019-ի համեմատ նրանք սկսել են ապրել 2,2 տարով քիչ: Լիտվայում տղամարդկանց կյանքի տևողությունը կրճատվել է 1,7 տարով:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է