Արտաքին 5 տարի առաջ - 22:23 23-09-2021

Շվեդ կինը հինգ երեխաներին տարել է Սիրիայի պատերազմին և միացել ԻՊ-ին

49-ամյա բազմազավակ մայրը Ստոկհոլմում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միանալու և Սիրիայի պատերազմին հինգ երեխա տանելու կասկածանքով։ Այս մասին հաղորդում է SVT- ն:

Ըստ մամուլի հրապարակումների՝ նրան մեղադրանք է առաջադրվել ռազմական հանցագործության և միջազգային իրավունքի խախտման համար: Ըստ դատախազի՝ նա, մյուսների հետ միասին, նպաստել է մինչև 15 տարեկան երեխայի` որդու, որպես զինծառայողի օգտագործմանը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ նա Սիրիա է մեկնել 2013 թվականին և համալրել ԻՊ-ի շարքերը: Ավելին, նա իր հետ հինգ երեխա է տարել պատերազմի գոտի:

Նրա երկու երեխաները հետագայում մահացել են 14 և 18 տարեկան հասակում։ Այս մասին գրում է SVT-ն: Եվս երկու երեխա հանձնվել են խնամակալության մարմիններին Շվեդիա վերադառնալուց հետո:

Ավելի վաղ հաղորդվել էր Սիրիայի գյուղերից մեկի գնդակոծության հետեւանքով երեխայի մահվան մասին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը