Ներքին 5 տարի առաջ - 15:44 22-09-2021

Աննա Մկրտչյանի հոր գործն ուղարկվել է դատարան

"Պատիվ ունեմ" դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր՝ Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանին առընչվող քրեական գործը, որով նրան մեղադրանք էր առաջադրվել, մեղադրական եզրակացությամբ դատախազությունն ուղարկել է դատարան։ Զարմանալի է, որ այսքան կարճ ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմինը ավարտեց նախաքննությունը և այն ուղարկեց դատարան։ Հիշեցնենք, որ Արա Մկրտչյանին առաջադրված մեղադրանք կա, որոնցից մեկը կապված է ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքների հետ, իսկ մյուսը՝ Քասախ գյուղում առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու, մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական կեղծիք կատարելու, նաև պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքերին։ Արա Մկրտչյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է