Արտաքին 5 տարի առաջ - 20:08 21-09-2021

ԱՄՆ-ն Աֆղանստանից հետո ավարտել է անվերջ պատերազմների դարաշրջանը․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, որ հեռանալով Աֆղանստանից՝ Վաշինգտոնը ավարտել է անվերջ պատերազմների դարաշրջանը և սկսել դիվանագիտության դարաշրջանը: Նրա խոսքով՝ մարդկությունը հասել է իր պատմության շրջադարձային կետին, և այժմ նա ​​պետք է լուծի մի շարք խոշոր խնդիրներ: Դրանցից նա նշել է է ահաբեկչության դեմ պայքարը, զինված հակամարտությունների կանխարգելումը, կիբեր սպառնալիքների վերացումը, կլիմայական խնդիրների լուծումը և կորոնավիրուսային համաճարակի ավարտը:

«Մենք պետք է համագործակցենք միմյանց հետ,- ասել է Բայդենը,- ավելի քան երբևէ»:

Ըստ ամերիկացի առաջնորդի՝ այսուհետ ԱՄՆ-ն պետք է իր բանակը համաշխարհային բեմում օգտագործի միայն ծայրահեղ դեպքերում, երբ այլ տարբերակներ չկան: Նա ավելացրել է, որ զենքը չի փրկի աշխարհը COVID-19-ի նոր տեսակներից, որոնք, իր համոզմամբ, ի հայտ կգան:

Դիմելով Գլխավոր ասամբլեայի մասնակիցներին՝ Բայդենը հայտարարել է, որ աշխարհը պետք է պատրաստվի նոր համաճարակի, որը, նրա կարծիքով, անխուսափելի է:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է