Արտաքին 5 տարի առաջ - 14:52 21-09-2021

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով

Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով: Այս մասին հայտնել է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայերի ճնշող մեծամասնությունը հանրաքվեին քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ Հայաստանի Հանրապետություն ստեղծելու օգտին:

Այսօր ՀՀ իշխանությունները նախատեսում են միջոցառումներ անցկացնել Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, վստահեցնելով, որ դրանով իրենք չեն վիրավորի Ղարաբաղյան պատերազմում զոհված հազարավոր զինծառայողների ընտանիքների զգացմունքները: Իշխանություններն ասում են, որ միջոցառումները նպատակաուղղված են լինելու հավերժացնելու այս և մյուս զինվորականների հիշատակը, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն անկախ հայկական պետության:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը