Արտաքին 5 տարի առաջ - 09:53 21-09-2021

Կլիմայի ավելի քան 1.5 աստիճանով տաքացումը աղետ կդառնա. ՄԱԿ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ըստ Ցելսիուսի ավելի քան 1.5 աստիճանով գլոբալ տաքացումը համաշխարհային աղետ կդառնա: Կլիմայի համաժողովի ժամանակ նա կոչ է արել նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները:

«Աշխարհը դեպի աղետ է գնում,- ասել է Գուտերեշը,- 1.5-ի փոխարեն՝ 2.7 աստիճան տաքացման»:

Նրա խոսքով, 1.5 աստիճան տաքացման կանխատեսումը պահպանելու համար անհրաժեշտ է մինչեւ 2030թ.-ը մթնոլորտ արտանետումների ծավալը նվազեցնել 45%-ով: Սա թույլ կտա մինչև դարի կեսերը հասնել ածխածնային չեզոքության, նշել է գլխավոր քարտուղարը: Միևնույն ժամանակ, ըստ նրա, այժմ երկրները մինչև 2030 թ. արտանետումների 16%-ով ավելացման են գնում՝ 2010թ.-ի համեմատ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում